211652_close_icon
views-count3773 դիտում article-date 22:22 09-02-2017

Դիեգո Մարադոնան այսուհետ կաշխատի ՖԻՖԱ-ում

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտնել է, որ պաշտոնապես դարձել է ՖԻՖԱ-ի աշխատակից: 56-ամյա նախկին կիսապաշտպանը նշել է, որ աշխատելու է, որպեսզի կազմակերպությունը դառնա ավելի բաց և թափանցիկ: «Այժմ սա պաշտոնապես եղավ: Վերջապես կկարողանամ իրականացնել իմ երազանքը. աշխատել ՖԻՖԱ-ի բաց և թափանցիկ լինելու համար, այն մարդկանց հետ, որոնք իսկապես սիրում են ֆուտբոլը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք ինձ ոգեշնչել են, որպեսզի ընդունեմ այս նոր մարտահրավերը», ասել է Մարադոնան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր