211652_close_icon
views-count19589 դիտում article-date 23:59 09-02-2017

Հայոց ցեղասպանության ամենից հուզիչ վավերագրերը. հրատարակվել է Վահան Տերյանի անհայտ նախաձեռնության մասին մի գիրք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 9-ին, Վահան Տերյանի ծննդյան օրը, տեղի ունեցավ Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքի շնորհանդեսը: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցան գրքի հեղինակը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը և «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Գիրքը, որի գլխավոր խմբագիրը ԵՊՀ ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանն է, ներկայացնում է Վահան Տերյանի մի կարևոր նախաձեռնությունը, որը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով 100 տարի մնացել է անհայտ: 1915 թ.-ի դեկտեմբերին Վահան Տերյանը եկել է Երևան և որբանոցներից մեկի սաներին հանձնարարել է նկարագրել Հայոց ցեղասպանությունը: 8-ից 15 տարեկան երեխաներ նկարագրել են Վանի ինքնապաշպանությունը, Վասպուրականի գաղթը, Արճեշի, Շատախի և Ալաշկերտի կոտորածները, ինչպես նաև այլ իրադարձություններ: Ըստ հեղինակ Գևորգ –Էմին Տերյանի՝ որբերի այս գրությունները ոչ միայն պատմագիտական մեծ արժեք են ներկայացնում, այլև հսկայական ազդեցություն են թողել Վահան Տերյանի հետագա կյանքի և ստեղծագործության վրա: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր