211652_close_icon
views-count2756 դիտում article-date 17:54 09-02-2017

Համագործակցության հաստատում TÜV Rheinland ընկերության հետ

Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի, ՀՖՖ գործընկեր «Մենեջմենթ Միքս» ընկերության ղեկավար Րաֆֆի Սեմերջյանի և որակի միջազգային ստանդարտների ներդրման մեջ մասնագիտացած գերմանական TÜV Rheinland ընկերության ներկայացուցիչ դոկտոր Ռայներ Վիանդենի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին TÜV Rheinland ընկերության հետ հետագա համագործակցության հաստատման շրջանակները և հեռանկարները: Մասնավորապես, կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ISO 9001:2015 որակի միջազգային ստանդարտների և կառավարման համակարգերի ներդրման և կիրառման ոլորտներում: Քննարկվեցին ISO 9001:2015 որակի միջազգային ստանդարտներով սերտիֆիկացման հնարավոր ժամկետները: Կարևորվեց այն հանգամանքը, որ ՀՖՖ-ն արդեն իսկ սկսել է վերոնշյալ համակարգերի մշակման և ներդրման գործընթացը:

Նմանատիպ նյութեր