211652_close_icon
views-count2446 դիտում article-date 17:02 09-02-2017

Ռաֆայել Նադալ. Կցանկանայի դառնալ «Ռեալի» նախագահ

Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը խոստովանել է, որ կցանկանար ապագայում «Ռեալում» ղեկավար պաշտոն զբաղեցնել: «Երբեք չգիտես, թե ինչ կարող է լինել: Բոլորը գիտեն, որ ես սիրում եմ ֆուտոլը, որ «Ռեալն» իմ սիրելի թիմն է: Հիմա այդ մասին խոսելը մի փոքր ուտոպիստական է, բայց եթե ինձ հարցնեիք, ապա, իհարկե, ես կցանկանայի դառնալ ակումբի նախագահ: Բոլոր դեպքերում, մենք հիմա էլ լավ վիճակում ենք, ունենք հիանալի նախագահ: Չեմ կարծում, որ ես գոնե ինչ որ բանի համար պետք լինեմ «Ռեալին», ասել է Նադալը:

Նմանատիպ նյութեր