211652_close_icon
views-count26246 դիտում article-date 16:12 09-02-2017

Խոշոր հրդեհ Դիլիջանում. կրակը վայրկյանների ընթացքում սեփական տունը վերածել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքի Զինավան 2-րդ թաղամասի թիվ 101/2 տանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր մարել են Դավիթ Ղալումյանին պատկանող տանն առաջացած հրդեհը։ Այրվել է տան նախասրահը, ննջասենյակը, սանհանգույցն ու խոհանոցը, կենցաղային իրեր, տանիքի փայտյա կառուցատարրերը, ինչպես նաև տանիքի ծածկը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր