211652_close_icon
views-count51207 դիտում article-date 15:53 09-02-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. Հրազդանի կիրճում խմելու ջուրն անխնա հոսում է, իսկ պատկան մարմինները դեռևս չեն բարեհաճել վթարի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամից ավելի է՝ Երևանի Հրազդանի կիրճում՝ ինչ-որ հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով ջուրը ողողել է ողջ ճանապարհը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշված վայրում գտնվող քաղաքացիները նշում էին, որ այն խմելու ջուր է և ջրախողովակի վթարվելու պատճառով ջուրն անխնա հոսում է։ Իրավիճակի մասին տեղեկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնը, ինչպես նա Երևանի քաղաքապետարանը, սակայն միայն ժամանել են փրկարարները և պարզվել է, որ նշված հատվածում իրենք անելիք չունեն և պետք է զբաղվի քաղաքապետարանը՝ համապատասխան բաժինների հետ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր