211652_close_icon
views-count8586 դիտում article-date 12:27 09-02-2017

Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Այս մասին այսօր` փետրվարի 9-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ հրաժարական տալով ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահի պաշտոնից: Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Վերահսկիչ Պալատի իմ բոլոր գործընկերներին՝ անցած 10 տարիների արդյունավետ եւ հետեւողական աշխատանքի համար: Շնորհակալ եմ բոլոր այն կառույցներից եւ գործիչներից, ում հետ այս ընթացքում աշխատել եմ որպես Վերահսկիչ Պալատի նախագահ: Այս տարիներին ես ձեռք եմ բերել արժանավոր աշխատանքային ընկերներ, որոնց հետ, վստահ եմ, մեր մարդկային ջերմ հարաբերությունները շարունակվելու են: Ես ասել էի, որ այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության փակված էջը բացելու մասին, որպես Ծառուկյանի ընկեր եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ լինելու եմ իմ ընկերոջ կողքին: Դա իմ բարոյական եւ քաղաքական պարտքն է: Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների ուղենիշը: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ մեր թիմը անելու է առավելագույնը՝ ազատ եւ արդար ընտրությամբ յուրաքանչյուր քաղաքացու քվեն տեղ հասցնելու համար: Ես հավատում եմ մեր ժողովրդի հաղթանակին: Հարգանքով՝ Իշխան Զաքարյան»,-նշված է դիմումի տեքստում։

Նմանատիպ նյութեր