211652_close_icon
views-count3148 դիտում article-date 14:02 09-02-2017

Մոսկվան երաշխիքներ է պահանջում ԵՄ-ից «Թուրքական հոսք»-ի 2-րդ ճյուղի անցկացման համար

Ռուսական կողմը մտադիր չէ կառուցել դեպի Եվրոպա տանող «Թուրքական հոսք» խողովակաշարի 2-րդ ճյուղը, եթե երաշխիքներ չստանա Եվրահանձնաժողովի կողմից։ Ինչպես հաղորդում է Interfax-ը, այդ մասին գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ եվրոպական հարցերով վարչության տնօրեն Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն։ «Ներկա պահին, իհարկե, ոչ ոք ոչինչ չի կառուցելու, քանի որ դա կապված է որոշակի վնասների ու կորուստների հետ։ Եվ կախված լինել ինչ-որ մեկի քմահաճությունից, քաղաքականացված որոշումներից, որոնք լուրջ ռիսկեր են պարունակում, ոչ ոք թույլ չի տա իրեն»,-ասել է նա։ Վերջինս հավելել է, որ նախագծի երկրորդ ճյուղի կառուցման վերջնական որոշման բացակայության պատճառով լրջորեն կարող են տուժեն Սերբիան, այլև մի շարք այլ պետություններ, քանի որ նրանք հստակ պատկերացնում էին իրենց ապագա էներգետիկ ապագան։

Նմանատիպ նյութեր