211652_close_icon
views-count1987 դիտում article-date 12:57 09-02-2017

ԱՄՆ-ի նախագահը մտադիր է կառուցողական հարաբերություններ զարգացնել Չինաստանի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին, որում հայտնել է Չինաստանի հետ համագործակցելու իր ցանկության մասին, հայտնում է Reuters-ը։ Նա նշել է, որ հույս ունի աշխատել Չինաստանի նախագահի հետ, որպեսզի զարգացնեն կառուցողական հարաբերություններ, որոնք էլ, իրենց հերթին, երկու երկրների համար ձեռնտու և շահավետ կլինեն։ Բացի այդ, ամերիկյան առաջնորդը շնորհակալություն է հայտնել Սի Ցզինպինին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ նրա շնորհավորանքի համար և մաղթել չինական ազգին բարգավաճում՝ Աքաղաղի տարում։

Նմանատիպ նյութեր