211652_close_icon
views-count5784 դիտում article-date 15:46 09-02-2017

Աշխարհի ամենամեծ պղնձի հանքավայրը դադարեցնում է իր աշխատանքը

Աշխարհի խոորագույն պղնձի Escondida հանքավայրը կդադարեցնի իր աշխատանքը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Union No.1հանքագործների միության նախագահ Պատրիսիո Տապիային։ Վերջինիս խոսքով՝ անգլիական-ավստրալական BHP Billiton լեռնահանքարդյունաբերական ընկերությունը նման քայլի է գնում՝ կապված հանքագործների գործադուլի հետ։ Նա պարզաբանել է, որ աշխատանքները կդադարեցվեն կարևորագույն կետերում՝ էլեկտրոլիզի առաջին և երկրորդ էլեկտրոլիզի սրահներում և հիդրոմետալուրգիական գործարանում։ Հանքավայրը գտնվում է Պերուի հյուսիսային հատվածում՝ Ատակամի անապատում։ 2015 թվականին ընկերությանը բաժին է հասել համաշխարհային պղնձի արդյունահանման 6 տոկոսը։

Նմանատիպ նյութեր