211652_close_icon
views-count11263 դիտում article-date 12:05 09-02-2017

Համացանցում է տարածվել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպչի նամակը՝ ուղղված Բարաք Օբամային

The Miami Herald պրբերականը մասամբ հրապարակել է Խալիդ Շեյխ Մոհամմեդի նամակը։ Վերջինիս ամերիկյան իշխանությունները համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի խոշոր ահաբեկչության հիմնական կազմակերպիչ։ Թերթը նշում է, որ նամակն հասցեագրված է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային։ Զետեղված տվյալների համաձայն՝ նամակը գրվել է 2015 թվականի հունվարին, սակայն Գուանտանամո բանտի աշխատակիցները, որտեղ իր պատիժն էր կրում Մոհամմեդը, հրաժարվել էին նամակն ուղարկել երկրի նախագահին, և երկրի դատական մարմիններին դիմելուց ահաբեկչի փաստաբանի միջնորդությունից հետո միայն նամակը վերջիվերջո հասել է Սպիտակ Տուն։ Այլ մանրամասներ թերթը չի հաղորդում։ [img]http://shamshyan.com/ups/images/0478422001486619423706684.jpg[/img] [img]http://shamshyan.com/ups/images/0601616001486619420699998.jpg[/img] [img]http://shamshyan.com/ups/images/0751967001486619418332739.jpg[/img] [img]http://shamshyan.com/ups/images/0325269001486619417385547.jpg[/img]

Նմանատիպ նյութեր