211652_close_icon
views-count5823 դիտում article-date 21:12 09-02-2017

Ռոբերտ Քոչարյանի կողմից թույլատրվեց Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեությունը․ Պատմության այս օրը

1872 թ. – ծնվել է Արմեն Գարոն, հայ քաղաքական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում, «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից մեկը: 1885 թ. – ծնվել է Ալբան Բերգը, ավստրիացի երգահան, երաժշտական էքսպրեսիոնիզմի և «Վիեննական Երկրորդ Դպրոցի» կարկառուն ներկայացուցիչ (մահ. 1935) 1886 թ. – ծնվել է Ալեքսանդր Մյասնիկյանը, հայ քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ (մահ. 1925 թ.): 1895 թ. – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում անցկացվեց վոլեյբոլի առաջին խաղը: 1920 թ. – Փարիզում համաձայնագիր ստորագրվեց Շպիցբերգենի կղզեխմբի օգտագործման վերաբերյալ, ներկայումս ստորագրող խմբի անդամ են մոտ 50 երկիր: 1924 թ. – կազմավորվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որ մտավ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ: 1960 թ. – ամերիկյան դերասանուհի Ջոան Վուդվարդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվեց առաջին աստղը: 1998 թ. – ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից թույլատրվեց Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեությունը: 2010 թ. – Եվրախորհրդարանի կողմից հաստատվեց Եվրոպական Միության եվրահանձնաժողովի նոր կազմը:

Նմանատիպ նյութեր