211652_close_icon
views-count16730 դիտում article-date 23:08 08-02-2017

Ադրբեջանի բռնակալը զանգահարել է Բելառուսի բռնակալին և ալիևյան ոճով շնորհակալություն հայտնել բլոգերի արտահանձնման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ փետրվարի 8-ին, զանգահարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին հաղորդում է [url=http://haqqin.az/news/92133]haqqin.az[/url]-ն՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:  Ալիևը շնորհակալություն է հայտնել բելառուսական կողմին և Լուկաշենկոյին՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման համար: Ալիևը Ադրբեջանի և Բելառուսի միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության դրսևորում է որակել այդ քայլը: Կողմերը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև երկկողմ մի շարք այլ հարցերի: Նշվում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերրթին ևս շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ երախտիքի խոսքերի համար: Հիշեցնենք, որ Բելառուսի Գերագույն դատարանը դռնփակ նիստում օրինական էր ճանաչել բլոգեր Ա. Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու մասին երկրի գլխավոր դատախազության կողմից հունվարի 20-ին կայացված որոշումը:

Նմանատիպ նյութեր