211652_close_icon
views-count66923 դիտում article-date 23:01 08-02-2017

Աշխա՛րհ, կանգնեցրու՛ ազգիս արժանավոր զավակների կորուստը. usarmenianews.com

Մարտակերտում սուգ է, համատարած սուգ, որ մտավ դասարանից դասարան, տնից տուն, փողոցից փողոց, բակից բակ... Խոսքեր մնացին կիսատված, անավարտ ծիծաղներ քարացան, հառաչանքների մի ծով ալեկոծվեց ու դարձավ աշխարհին ուղղված բարձրակոչ ցասում: Նորից զոհ` ՊԲ պայմանագրային զինծառայող Գեղամ Հենրիկի Մանուկյանը, բոլորիս կողմից սիրված հայրենիքի նվիրյալը, ով անցած տարի ականի պայթյունից վիրավորվեց, կորցրեց ոտնաթաթն ու արմունկի կեսը, բայց ապաքինվելուց հետո նորից վերադարձավ սահմանային դիրք: 38-ամյա երիտասարդ փոխգնդապետը ամիսներ առաջ` 20 տարվա զինվորական ծառայությունից հետո, թոշակառու դարձավ, հակառակ հարազատների հորդորներին` չթողեց դիրքերը, չհեռացավ իր ծննդավայրից, քանի դեռ սահմանին հող հայրենին վտանգի տակ է: Նա շատ-շատերի կողմից ճանաչված և հարգված անհատականությունների` Արցախյան պատերազմով անցած, տարիներ շարունակ շրջկենտրոնում պատասխանատու աշխատանքներ վարած Հենրիկ Մանուկյանի և մեր դպրոցի դասվար Արմինե Ափանցի մինուճար որդին է, քաղաքի հ. 2 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Քնար Մանուկյանի եղբայրը, նաև` մեր դպրոցի շրջանավարտ, երկու երեխաների հայր: Մանրամասներն՝ [url=http://usarmenianews.com/am-n-8010.html]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր