211652_close_icon
views-count4765 դիտում article-date 22:00 08-02-2017

Չինաստանի գյուղերից մեկի վրա 14 փիղ է հարձակվել. գյուղը տարհանվել է

Չինաստանի Յունան նահանգում 14 փղերից բաղկացած հոտը հարձակվել է գյուղերից մեկի վրա: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ հսկա կենդանիները ներխուժել են բնակելի տարածք՝ սննդի պակասի պատճառով: Փղերը վնասել են գյուղացիների հողամասերը, տրորել ընտանի կենդանիներին, հավերին ու սագերին և ոչնչացրել բնակիչների բերքի մեծ մասը: Տեղի իշխանությունները որոշում են ընդունել շտապ տարհանել գյուղի բնակիչներին:

Նմանատիպ նյութեր