211652_close_icon
views-count10736 դիտում article-date 16:33 08-02-2017

Հենրիխ Մխիթարյան. Չեմ հասկանում նրանց, որոնք ինձ մեղադրում ենք շահամոլության մեջ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը [url=http://www.sport.de/news/ne2612908/micky-rechnet-mit-dortmunder-kritikern-ab/]հայտարարել է[/url], որ Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ժամանակ ֆինանսական հարցը էական դեր չի խաղացել: «Ես չեմ հասկանում նրանց, որոնք ինձ մեղադրում ենք շահամոլության մեջ: Դա ճիշտ չէ: Եթե խոսքը գնար միայն փողի մասին, ապա 2013-ին ես «Շախտյորից» կտեղափոխվեի ոչ թե «Բորուսիա», այլ` «Անժի»: Բայց ես չցանկացա դա», ասել է Մխիթարյանը: Այս մրցաշրջանում Մխիթարյանը մանկունյանցիների կազմում բոլոր մրցաշարերում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր