211652_close_icon
views-count7345 դիտում article-date 16:04 08-02-2017

«Ատլետիկոյի» նախագահ. «Մանչեսթեր Յունայթեդը» շատ փոքր թիմ է Գրիզմանի համար

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի հավանական տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: «Գրիզմանը «Մանչեսթեր Յունայթեդո՞ւմ»: Դա շատ փոքր թիմ է: Ես հավատում եմ մարդկանց կնքած պայմանագրերին: Դա վերաբերում է և Սիմեոնիին, և` Գրիզմանին», ասել է Սերեսոն: Նշենք, որ Գրիզմանի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2021թ. ամառը:

Նմանատիպ նյութեր