211652_close_icon
views-count90465 դիտում article-date 13:48 08-02-2017

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Մարտակերտի զորամասից. ամեն մի զինվոր մի «Առյուծ Մհեր» է, մի «Սասնա Դավիթ»

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտակերտում տեղակայված զորամասում իրենց ծառայությունն անցկացնող զինվորներն ամեն մեկը մի տան սյուն է, ամեն մեկը՝ մի մոր զավակ, ամեն մեկը՝ «Սասնա Դավիթ» է, «Առյուծ Մհեր», «Մոնթե», «Չաուշ», «Անդրանիկ» ու «Սպարապետ Վազգեն»։ Ամեն առավոտ զինվորներն Արցախի պաշտպանության բանակի սպաների հետ զինվորական նախապատրաստական աշխատանքներ են կատարում ու պատրաստ են ցանկացած ոտնձգություն հակառակորդի կողմից հետ շպրտել։ Դրա վառ ապացույցն է առյուծ զինվոր-տղերքի դուխը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցոմ զինվորներն ասում էին. «Մենք էստեղ ենք, որպեսզի մեր ծնողներն ու ընկերները, բարեկամները հանգիստ իրենց գլուխները դնեն բարձին։ Ունեցել ենք սպաներ ու զինվորներ, ովքեր կյանքի գնով անառիկ են պահել առաջնագիծը։ Խոնարհվում ենք այն հերոս տղաների շիրիմների առջև, ովքեր մեզ խաղաղություն պարգևեցին, թեպետ գիտենք, որ այդ խաղաղությունը դեռևս փխրուն է, սակայն մեր նման տղերքը Արցախի պաշտպանության բանակի սպաների հետ ու ողջ հայության համախմբվածությամբ պետք է հասնենք նրան, որ նենգ ու բորենու հոգեբանությամբ առաջնորդվող հակառակորդին պարտադրենք խաղաղություն։ Եթե նա չի ուզում խաղաղություն, ապա մեր նման տղերքը պատրաստ են ստիպել նրան։ Ժողովուրդ ջան, հավատացեք, եթե մեր թիկունքում դուք միասնական լինեք, ապա մենք ավելի ամուր կզգանք մեզ»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 420+
420+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր