211652_close_icon
views-count32619 դիտում article-date 13:16 08-02-2017

Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր վթարից. պարզվել է՝ BMW-ի վարորդը, ով ծեծի է ենթարկել վրացի վարորդին, ոստիկանության աշխատակից է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի կողմից ստեղծված քննչական խմբի քննիչ Կարապետյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է փետրվարի 5-ին Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և ավտոմեքենաները վարած վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ BMW մակնիշի ավտոմեքենան վարել է Արամուս գյուղի բնակիչ, 31-ամյա Խորեն Առաքելյանը, իսկ Volvo LAD 202 համարանիշի բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի, 46-ամյա Աֆթանդիլ Կապանաձեն, իսկ Scania FCF 474 համարանիշի բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի, 64-ամյ Գենադի Ախալային։ Վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ՝ Արամուս գյուղի բնակիչներ, 8-ամյա Գոհար Առաքելյանը, 27-ամյա Հերմինե Արզաքանցյանը և Գավառ քաղաքի բնակիչ, 34-ամյա Գարեգին Արզաքանցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Խ. Առաքելյանն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնում, կոչումով ոստիկանության ավագ սերժանտ է։ Իսկ դեպքի վայրում վրացի վարորդներից մեկը պնդում էր՝ ասելով, որ BMW-ի վարորդն ու ուղևորները ծեծի են ենթարկել իրեն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը, հնարավոր է, փոխանցվեն Հայաստանի հատուկ քննչական ծառայություն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/06/1058005/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ «Հանդիպում» ռեստորանային համալիրի մոտ, BMW մակնիշի 33 UP 910 համարանիշի ավտոմեքենան բախվել էր Scania մակնիշի FCF 474 վրացական համարանիշի խոշոր բեռնատարին, այնուհետև՝ Volvo մակնիշի LAD 200 վրացական համարանիշի մեկ այլ խոշոր բեռնատարի: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննիչ Հուսիկ Կարապետյանը: Փաստի առթիվ քնննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարից հետո BMW-ի անձնակազմը ծեծի էր ենթարկել խոշոր բեռնատարի վարորդին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր