211652_close_icon
views-count34925 դիտում article-date 10:02 08-02-2017

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Մուշ» և «Խնձորանոց» ռեստորանների մոտ բախվել են Mercedes-ն ու Honda-ն. վերջինն էլ բախվել է Nissan-ին. կա վիրավոր, իսկ ճանապարհը սպասարկող Կոտայքի մարզպետարանի չինովնիկները «մուշ-մուշ քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին՝ «Մուշ» և «Խնձորանոց» ռեստորանային համալիրների հարևանությամբ, բախվել են 23-ամյա Արթուր Արաբաջյանի վարած Mercedes մակնիշի 35 DZ 383 համարանիշի և 48-ամյա Արսեն Բեգլարյանի վարած Honda մակնիշի 70 LD 707 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 39-ամյա Ռուբեն Պապյանին պատկանող Nissan մակնիշի 70 RN 101 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Արաբաջյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է նույն վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ մինչ այդ վթարը էլի են վթարներ եղել մերկասառույցի պատճառով, սակայն, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել, ու վարորդները, չսպասելով ԱՊՊԱ-ին, իրար հետ լեզու են գտել ու հեռացել։ Մինչդեռ, եթե պատկան մարմինները, տվյալ դեպքում, Կոտայքի մարզպետարանը մուշ-մուք քնելու փոխարեն մի քիչ խիղճ ունենար ու արթնանար թմբիրից և զբաղվեր ճանապարհները մերկասառույցից մաքրելու ուղղությամբ, ապա մերկասառույցի պատճառով վթարներ տեղի չէին ունենա։ Իսկ հավաքվածներից մի քանիսն էլ կես-կատակ ասում էին, թե «Ճանապարհը մաքրող պատասխանատուները դարձել են հարսի տուն խնձոր տանող»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր