211652_close_icon
views-count2451 դիտում article-date 12:11 08-02-2017

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի Ice Futures բորսայում Brent նավթի ապրիլյան մատակարարումների արժեքը նվազել է 0.74 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 54.64 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի մարտյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 1,13 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51.58 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր