211652_close_icon
views-count4958 դիտում article-date 20:41 07-02-2017

Երկրպագուները այրել են «Պեսկարայի» նախագահի երկու մեքենաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալական «Պեսկարայի» նախագահ Դանիելե Սեբաստիանին հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու մտադրության մասին: Թիմի նախագահը նման որոշում է ընդունել երկրպագուների չարագործությունից հետո: Անցած գիշեր անհայտ անձինք դյուրավառ հեղուկ են լցրել Սեբաստիանիին պատկանող երկու մեքենաների վրա և այրել դրանք: Վնասը գնահատվում է մի քանի տասնյակ հազար եվրո: «Պեսկարայի» նախագահը հայտարարել է, որ վրդովված է տեղի ունեցածից: Վերջինիս գույքը վնասել են Իտալիայի առաջնության վերջին տուրում «Լացիոյից» կրած ջախջախիչ պարտությունից հետո` 2:6:

Նմանատիպ նյութեր