211652_close_icon
views-count1972 դիտում article-date 22:12 07-02-2017

Դեսպան Սմբատյանը հանդիպել է Հյուսիսային Հռենոս և Վեստֆալիա երկրամասի փոխվարչապետ, լուսավորության նախարարի հետ

Փետրվարի 6-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Հյուսիսային Հռենոս և Վեստֆալիա երկրամասի փոխվարչապետ, լուսավորության նախարար Սիլվիա Լյոհմանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկրամասի և Հայաստանի միջև համագործակցության ներկայիս մակարդակին, նախանշվեցին հետագայում ձեռնարկվելիք քայլերը, ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները կարևորեցին կրթության և գիտության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Ընդգծելով գիտակրթական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները մտքեր փոխանակեցին տվյալ բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Կողմերը քննարկեցին միջգերատեսչական և միջբուհական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Բոնն քաղաքի՝ Կարդինալ Ֆրինգսի անվան վարժարանի և Գյումրիի՝ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի միջև արդեն տարիներ շարունակ ծավալվող համագործակցության մասին:

Նմանատիպ նյութեր