211652_close_icon
views-count3948 դիտում article-date 20:12 07-02-2017

«Մանչեսթեր Յունայթեդը» սառեցրել է տոմսերի գները

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշում է կայացրել չբարձրացնել ԱՊԼ-ի շրջանակներում թիմի տնային հանդիպումների տոմսերի գները: Գների համակարգը անփոփոխ է մնում վերջին հինգ մրցաշրջանների ընթացքում, այն կպահպանվի նաև 2017/18 մրցաշրջանում: ԱՊԼ-ի հանդիպումներում աբոնեմենտի արժեքը մեծահասակների համար սկսվում է 532 ֆունտից: Մինչև 16 տարեկան երեխաների համար նախատեսված է զեղչերի համակարգ` մինչև 50 տոկոս: Աբոնեմենտ ունեցող երկրպագուն 25 տոկոս զեղչի իրավունք ունի Անգլիական լիգայի գավաթի տնային խաղերում, իսկ այս մրցաշրջանում 25 տոկոս զեղչ` Եվրոպայի լիգայի հանդիպումներում:

Նմանատիպ նյութեր