211652_close_icon
views-count20355 դիտում article-date 19:46 07-02-2017

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ

Այսօր՝ փետրվարի 7-ին, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը տարեսկզբի աշխատանքային հանդիպումների շրջանակում խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ դրական տեղաշարժեր կան մարզի ոստիկանության աշխատանքում, սակայն արդյունքները դեռևս հեռու են բավարար լինելուց, ուստի այս տարվա ընթացքում նախատեսվում է ոստիկանության կենտրոնական ապարատի և մարզային ստորաբաժանումների ավելի սերտ աշխատանք: Անդրադառնալով ոստիկանության խնդիրներին՝ ոստիկանության պետը, մասնավորապես կարևորեց համայնքային ոստիկանության կայացման անհրաժեշտությունը: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ընտանեկան բռնությունների դեմ պայքարի և հատկապես անչափահասների հետ տարվող աշխատանքի խնդիրներին: Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում ոստիկանության դերին ու գործառույթներին՝ նշելով, որ Հանրապետության նախագահի պահանջն է՝ ընտրական ողջ գործընթացում առավելագույնս պահպանել օրենքի տառն ու ոգին, լինել բացարձակ արդար և անխոցելի: Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կրկին հիշեցրեց գյուղական շրջաններում ոստիկանության գործունեության և գյուղացու հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին: Աշխատանքային խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր