211652_close_icon
views-count6444 դիտում article-date 20:11 07-02-2017

Արցախում տեղի ունեցավ Կիոկուշին կարատեի 9-րդ մանկապատանեկան բաց առաջնությունը

Արցախում տեղի ունեցավ Կիոկուշին կարատեի (KWF) 9-րդ մանկապատանեկան բաց առաջնությունը, որին մասնակցեցին 181 մարզիկներ՝ 4 շրջաններից: Հատուկ հյուրերն էին ԼՂՀ պատգամավոր Ռուսլան Իսրաելյանը, ֆիզդաստիարակության ղեկավար Անատոլի Ջամալյանը, մարտական պատրաստվածության ղեկավար Սուրեն Սուրենյանը եւ այլք: Առաջնությունում հաղթած մարզիկները կմասնակցեն նաեւ Հայաստանի Առաջնությանը: Նպատակը երեխաների մեջ մարտական ոգու բարձրացումն է, ֆիզիկական պատրաստվածությունը: Առաջնությունը կազմակերպվել էր Արցախի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի կողմից՝ Գագիկ Ավանեսյանի, Արմեն Պետրոսյանի, Սասուն Բրուտյանի, Մուրադ Կաֆիյանի ու Արտուր Առուշանյանի գլխավորությամբ: [b]Կիոկուշին կարատեի ֆեդերացիա (KWF, նախագահ՝ Սպարտակ Գասպարյան)[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր