211652_close_icon
views-count2842 դիտում article-date 19:10 07-02-2017

Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը կոչ են արել անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը Ուկրաինայում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Կրեմլի հաղորդագրությունում ասվում է, որ կողմերը մտահոգություն են հայտնել զինված հակամարտության սրման վերաբերյալ Դոնբասում, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և ավերվածություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ակտիվացնել դիվանագիտական ջանքերը Ուկրաինայում տիրող ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցում:

Նմանատիպ նյութեր