211652_close_icon
views-count5165 դիտում article-date 18:23 07-02-2017

Ռուսաստանը 2019-ին Հայաստանին Sukhoi SuperJet կմատակարարի

Ռուսաստանն առաջիկա տարիներին Հայաստանին 10 հատ Sukhoi SuperJet 100 ինքնաթիռ կվաճառի: Մասնավորապես՝ 2019 թվականին կմատակարարի 2-ից 4 ինքնաթիռ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը, գրում է «[url=https://ria.ru/economy/20170207/1487353176.html]ՌԻԱ Նովոստի[/url]»-ն: Դենիս Մանտուրովը պարզաբանել է, որ ինքնաթիռների մատակարարումը այս և հաջորդ տարի իրատեսական չէ: Եվ ՌԴ-ն կարող է Հայաստանին ինքնաթիռ վաճառել ոչ շուտ, քան 2019 թվականի սկզբին: Հիշեցնենք, որ Հայաստան Sukhoi SuperJet 100 ինքնաթիռների մատակարարումների վերաբերյալ քննարկումների մասին ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարը [url=https://ria.ru/economy/20161125/1482201283.html]խոսել էր[/url] անցած տարվա նոյեմբերին: Sukhoi SuperJet 100-ը ռուսական արտադրության ուղևորատար ինքնաթիռ է: Նախատեսված է մինչև 4.4 հազար կիլոմետր հեռավորությամբ թռիչքների և 98 ուղևոր տեղափոխելու համար:

Նմանատիպ նյութեր