211652_close_icon
views-count5565 դիտում article-date 17:40 07-02-2017

Հանս-Յոահիմ Վատցկե. Մեղավորներին խստագույնս պատժելու ենք

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն անդրադարձել է թիմի երկրպագուների կողմից «Լեյպցիգի» երկրպագուների վրա հարձակվելու դեպքին, որ արդյունքում տուժել են կանայք և երեխաներ: «Երկու օր է անցել, սակայն մենք մինչև հիմա ցնցված ենք այդ բռնություններից: Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել «Լեյպցիգի» երկրպագուներին, ինչպես նաև` ոստիկանությանը: Մենք այդ ստոր արարքի հետքերով հետաքննություն ենք անցկացնում և արդեն մի քանի չարագործի հայտնաբերել ենք: Խնդրում ենք մի փոքր համբերատար լինել, քանի որ շտապողականությունը այս գործում ճիշտ չէ: Հաջորդ շաբաթ կհրապարակենք հետաքննության արդյունքներն ու մեղավորներին հնարավորինս խիստ կպատժենք: Վստահեցնու ենք, որ ամեն ինչ կանենք, որպեսզի նման բան այլևս չկրկնվի», ասել է Վատցկեն:

Նմանատիպ նյութեր