211652_close_icon
views-count4296 դիտում article-date 16:01 07-02-2017

Իրանը Թրամփին կպատասխանի Իսլամական հեղափոխության 38-ամյակին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը պատասխան արձագանք կտա ԱՄՆ-ի սպառնալիքներին Իսլամական հեղափոխության 38-ամյակը նշելու ժամանակ, հաղորդել է PressTV-ին։ «Ոչ մի հակառակորդ չի կարող կաթվածահար անել իրանական ժողովրդին»,-ընդգծել է այաթոլահը։ Վերջինիս խոսքով՝ իր երկիրը Դոնալդ Թրամփի որոշմանը կպատասխանի փետրվարի 10-ին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունները կրկին սրվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց 20 օրով Իրանի, Իրաքի, Սուդանի, Սոմալիի, Սիրիայի, Եմենի և երկրների քաղաքացիների մուտքն արգելելու մասին։ Ի պատասխան՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի քաղաքացներին մուտքի վիզա տրամադրել։

Նմանատիպ նյութեր