211652_close_icon
views-count4921 դիտում article-date 13:24 07-02-2017

Մարսելոն զայրացրել է «Ռեալի» երկրպագուներին` շնորհավորելով Նեյմարին

«Ռեալի» երկրպագուները խիստ բացասաբար են արձագանքել թիմի պաշտպան Մարսելոյի որոշմանը, որը ինստագրամի իր էջում Նեյմարին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ: Փետրվարի 5-ին «Բարսելոնայի» հարձակվողը դարձավ 25 տարեկան: «Ռեալի» երկրպագուները իրենց մեկնաբանություններում Մարսելոյին քննադատել են, որ նա շնորհավորել է իրենց համար ատելի ակումբի խաղացողին: Բացի այդ, երկրպագուներին դուր չի եկել, որ Մարսելոն դա արել է մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ծննդյան օրը: Ի պատասխան քննադատությունների, Մարսելոն գրել է. «Ձայներդ կտրեք, ապուշներ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին