211652_close_icon
views-count2296 դիտում article-date 14:30 07-02-2017

ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները

2017 թ. փետրվարի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային: Նորանշանակ դեսպանը և ՀՀ ֆինանսների նախարարը քննարկել են հայ-բուլղարական համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները: Նախարարը նշել է, որ մենք ունենք բավարար ներուժ` զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Բուլղարիայի դեսպանն իր հերթին հայտնել է, որ բուլղարական կողմը պատրաստակամ է ՀՀ ֆինանսների նախարարությանը անհրաժեշտ ոլորտներում աջակցություն ցուցաբերել:

Նմանատիպ նյութեր