211652_close_icon
views-count22450 դիտում article-date 11:19 07-02-2017

Երևան-Երասխավան ճանապարհին բախվել են Mercedes-ն ու «բենզավոզը». վերջինս բախվել է ճանապարհային ոստիկանության 2 Toyota-ների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Mercedes 190 E մակնիշի 50 ՕԼ 040 համարանիշի, «ГАЗ» /բենզավոզ/ մակնիշի 54 ԼՏ 246 համարանիշի և Ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում գրանցված Toyota մակնիշի ոստիկանական 2 ավտոմեքենաներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ ՃՈ Toyota-ները կայանված են եղել նշված հատվածում, երբ ГАЗ-ը բախվել է Mercedes-ին, այնուհետև՝ Toyota-ներին։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր