211652_close_icon
views-count5286 դիտում article-date 16:59 07-02-2017

Իրանում նավթի 15 մլրդ բարելի պաշար է հայտնաբերվել

Իրանը նավթի հերթական պաշարներն է հայտնաբերել, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 15 մլրդ բարել /2 միլիարդը արդյունահանվող է/, հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Իրանի Ազգային նավթային ընկերության տարածած հաղորդագրությանը։ Բացի այդ, նա կմեծացնի գազի պաշարները 1,8 տրիլիոն խմ-ով, որի ուղիղ կեսը, կրկին՝ արդյունահանվող է։ Հայտնաբերված պաշարներն օգտագործելու համար անհրաժեշտ են հսկայական ներդրումներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ընկերության ղեկավարի խոսքով՝ մինչև ապրիլ ամիսը երկիրն արդեն նավթի արդյունահանման ծավալները կհասցնի օրական մինչև 4 մլն բարելի։ Նշենք, որ Իրանը միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո փորձում է վերականգնել իր դերը համաշխարհային շուկայում, որը կորցրել էր պատժամիջոցային ժամանակաշրջանում։

Նմանատիպ նյութեր