211652_close_icon
views-count3139 դիտում article-date 09:44 07-02-2017

Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր գահավիժումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսությունը սահուն քայլերով շարունակում է իր գահավիժումը։ Ասվածի ապացույցը երեք տարի շարունակ ՀՀ պետական բյուջեի եկամուտների թերակատարումն է։ 2016թ. պետական բյուջեով, ըստ տարեկան ճշգրտված պլանի, հարկային եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 162 մլրդ 778,8 մլն դրամ։ Այնինչ, ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ հավաքագրվել է 1 տրիլիոն 79 մլրդ 689.1 մլն դրամ՝ նախատեսվածից ավելի քան 83 միլիարդ դրամ պակաս։ Մեկ էական հանգամանք ևս. բյուջեի հարկային եկամուտները հավաքագրվել են գերավճարների շնորհիվ, այդպես կանխավճարներով բուջե մուտք է եղել 138.2 մլն դրամ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի քանի տնտեսագետներ տեղի ունեցածը Հայաստանի տնտեսության վատ վիճակի հետևանք համարեցին։ Ի վերջո, մի երկրում, որտեղ տնտեսությունը չի զարգանում, որտեղ հատկապես մանր ու միջին բիզնեսը գնալով փակվում է, բնական է, որ կնվազեն նաև հարկերը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր