211652_close_icon
views-count6133 դիտում article-date 11:13 07-02-2017

Ադրբեջանի զինուժն այս գիշեր ինտենսիվորեն կրակել է «Իստիգլալ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 280 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, «Իստիգլալ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններից ադրբեջանական զինուժն առավել ինտենսիվ կրակ է վարել հարավային, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով՝ ընդհանուր առմամբ արձակելով 30 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նմանատիպ նյութեր