5239 դիտում
22:32 06-02-2017
Հայտնի են ծանրամարտի տղամարդկանց ՀՀ առաջնության հաղթողները. ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում փետրվարի 5-ին ավարտվել է ծանրամարտի 2017 թվականի տղամարդկանց և կանանց մեծահասակների ՀՀ առաջնությունը:
Փետրվարի 2-ից 5-ը մրցահարթակ են դուրս եկել տղամարդիկ: Ընդհանուր թվով 76 ծանրորդներ պայքարել են Հայաստանի Հանրապետության չեմպիոնի կոչման համար: 8 քաշային կարգերում չեմպիոններ են դարձել. 56 կգ քաշային կարգում՝ Լևոն Թորոսյանը (երկամարտի արդյունքը՝ 206 կգ), 62 կգ քաշային կարգում՝ Դավիթ Գասպարյանը (երկամարտի արդյունքը՝ 252 կգ), 69 կգ քաշային կարգում՝ Վանիկ Ավետիսյանը (երկամարտի արդյունքը՝ 291 կգ), 77 կգ քաշային կարգում՝ Ժորժ Եղիկյանը (երկամարտի արդյունքը՝ 302 կգ), 85 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը (երկամարտի արդյունքը՝ 325 կգ), 94 կգ քաշային կարգում՝ Կարուշ Ղուկասյանը (երկամարտի արդյունքը՝ 350 կգ), 105 կգ քաշային կարգում՝ Սամվել Գասպարյանը (երկամարտի արդյունքը՝ 365 կգ) և 105+ կգ քաշային կարգում՝ Հայկ Հակոբյանը (երկամարտի արդյունքը՝ 340 կգ):
Հիշեցնենք՝ առաջնության մեկնարկային օրը ուժերն են չափել ծանրորդուհիները, իսկ փետրվարի 8-ին մեկնարկելու է պատանիների և աղջիկների ծանրամարտի 2017 թվականի ՀՀ առաջնությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
21:59 08-03-2023
Հայտնի են սամբոյի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողները
3070 դիտում
13:57 13-03-2017
Հայտնի դարձան Սամբոյի Հայաստանի առաջնության հաղթողները. ՖՈՏՈՇԱՐՔ
2020 դիտում
17:38 10-04-2023
Հայտնի են Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերի կազմերը Եվրոպայի առաջնությունում
Այս բաժնից
856 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2065 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1186 դիտում
23:43 29-03-2024
Հայ ծանրորդները վաղը կմեկնեն Թաիլանդ, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը