211652_close_icon
views-count14665 դիտում article-date 21:02 06-02-2017

Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու երկար ժամանակ Մխիթարյանին չէր խաղացնում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու մրցաշրջանի սկզբում թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղային ժամանակ չէր ստանում և չէր ընդգրկվում մեկնարկային կազմում: «Ինչո՞ւ Մխիթարյանը մրցաշրջանի սկզբում այդքան շատ չէր խաղում: Երբեմն խաղացողին պաշտպանելու լավագույն միջոցը նրան կազմում չընդգրկելն է: Ձեր տեսանկյունից, եթե մարզիչը խաղացողին կազմում չի ընդգրկում, ուրեմն նա… Չեմ կարողանում համապատասխան բառ գտնել: Միկիի հետ կապված իրավիճակը նման դեպքերից էր: Նա հարմարվում էր: Ի տարբերություն ձեզ, ես տեսնում եմ ոչ միայն այն, թե ինչ է նա անում խաղադաշտում խաղերի ընթացքում: Այժմ Մխիթարյանը գերազանց է խաղում», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր