211652_close_icon
views-count1947 դիտում article-date 22:08 06-02-2017

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

Այսօր՝ փետրվարի 6-ին, դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Վարչապետին շնորհավորելով նշանակման և նոր կառավարության ձևավորման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստանի և Լիբանանի միջև գոյություն ունեցող պատմական կապերին և երկու ժողովուրդների վաղեմի բարեկամությանը, քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին: Դեսպանը կարևորեց այդ կապերի փոխլրացման և ամրապնդման նպատակով տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացումը, զբոսաշրջության խթանումը: Ընգծվեց բարձրաստիճան փոխայցելություններին պարբերականություն հաղորդելու կարևորությունը: Դեսպանը ներկայացրեց Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները, ՀՀ կառավարության ձեռնարկած բարեփոխումները՝ ուղղված գործարարության համար առավել դյուրին պայմանների ստեղծմանը, ընթացակարգերի պարզեցմանն ու հստակեցմանը: Անդրադարձ կատարվեց Հայաստանում արդյունավետ գործունեություն իրականացնող լիբանանյան ընկերությունների դրական փորձառությանը և դրա հանրայնացման անհրաժեշտությանը: Նշվեց վերջին տարիներին զբոսաշրջության ծավալների ընդլայնումը, այդ ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարային լինելու հանգամանքը: Վարչապետ Հարիրին ևս կարևորեց երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով իր կառավարության գործունեության շրջանակներում նախապատվություն տալ բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, խոստանալով ջանքեր ներդնել այդ ուղղությամբ: Կողմերը քննարկեցին 2017թ. hայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը գումարելու հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր