211652_close_icon
views-count3486 դիտում article-date 19:52 06-02-2017

Լոնդոնում կայացավ երկար սպասված H2O Data Seminar-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խաղային ինդուստրիայի ամենահեղինակավոր միջոցառման` ICE Totally Gaming 2017-ից առաջ, երեկ երեկոյան Լոնդոնում տեղի ունեցավ երկար սպասված [url=http://www.vivaronews.am/entertainment/londonum-kayacav-erkar-spasvatc-h2o-data-seminar-eh-2]H2O Data Seminar-ը[/url], որը կազմակերպել էին հայկական արմատներով BetConstruct ընկերությունը և Բրիտանական SBC events-ը: Բացման խոսքով հանդես եկավ BetConstruct ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը՝ իր խոսքում անդրադառնալով սպորտային տվյալների կարևորությանը և խաղային ինդուստրայի համար տվյալների բազայի՝ ջրի նման կենսական լինելուն: Այնուհետև ելույթներ ունեցան ոլորտի առաջատար մասնագետները: Երեկոյին ներկա էին հատուկ հյուրեր, ֆուտբոլի կենդանի լեգենդներ Ռուդ Գուլիտն և Ջոն Բարնսը, ովքեր անմիջական զրույցում խոսեցին նաև թե՛ մեր օրերի, թե՛ իրենց ժամանակների ֆուտբոլի և առահասարակ սպորտի մասին: Սեմինարի ավարտից հետո Վիգեն Բադալյանը մեր թղթակցին տված հարցազրույցի ժամանակ նշեց, որ այս միջոցառման բացառիկությունը կայանում է նրանում, որ առաջին անգամ խաղային ինդուստրիայի մասնագետները հնարավորություն ունեցան մեկ հարկի տակ քննարկել սպորտային տվյալների կարևորության և միջազգային խաղային շուկայի դիվերսիֆիկացման մասին: Հիշեցնենք, որ BetConstruct-ը Հայաստանում բացառիկ իրավունքով սպասարկում է միայն Վիվառո ընկերությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր