211652_close_icon
views-count3871 դիտում article-date 18:19 06-02-2017

Մոգերինին կարևորում է «Հարավային գազային միջանցք» նախագիծը Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ Մոգերինին նշել է, որ «Հարավային գազային միջանցք» նախագիծը կարևոր է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման ու գազամատակարարման դիվերսիֆիկացիայի համար և առաջիկայում նույնպես սատարելու է տվյալ նախագծի իրականացմանը։ Հայտնի է, որ այսօր Ալիևը հանդիպում կունենա Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ: Այդ հանդիպման արդյունքների մասին կողմերը հանդես կգան հայտարարությամբ։ Այնուհետև նախատեսված է Ալիևի հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ։

Նմանատիպ նյութեր