211652_close_icon
views-count3630 դիտում article-date 17:19 06-02-2017

Հայկական 23 ընկերություն մասնակցում է «Պրոդ Էքսպո-2017» մոսկովյան միջազգային ցուցահանդեսին

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ երկրի 23 ընկերություններ մեկ միասնական տաղավարով Մոսկվայում մասնակցում են «Պրոդ Էքսպո-2017» միջազգային 24-րդ ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտը: Ցուցահանդեսը բաց է լիենլու փետրվարի 6-10-ը: Հայկական ընկերությունները ցուցադրում են մրգային և բանջարեղենային պահածոներ, հյութեր, ալկոհոլային խմիչքներ, կաթնամթերք, մսամթերք և ձկնամթերք։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի զարգացման հիմնադրամի տարածած հաղորդագրությունից: Սննդի, խմիչքների և սննդային հումքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը խոշորագույններից է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում, որին նախորդ տարի մասնակցել է մոտ 2 հազար կազմակերպություն՝ ավելի քան 67 երկրից, այցելել է ավելի քան 55 հազար մարդ, այդ թվում՝ գնորդ և մատակարար խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայկական ընկերությունները ցուցահանդեսի շրջանակում մասնակցում են նաև մրցույթների:

Նմանատիպ նյութեր