211652_close_icon
views-count5863 դիտում article-date 15:38 06-02-2017

Ջեյմի Քարագեր. Մխիթարյան Մատայից, Օզիլից և Սիլվայից ավելի ուժեղ է

«Լիվերպուլի» նախկին լեգենդար խաղացող Ջեյմի Քարագերը բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Անգլիայի առաջնության 24-րդ տուրում` [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/05/1058000/]«Լեսթերի» դեմ[/url] (3:0): «Մխիթարյանն իր դիրքում խաղացողն այն հազվադեպ ֆուտբոլիստներից է, որոնք անհավանական բարձր տեմպի են տիրապետում խաղի ժամանակ: Դուք մտածում եք, որ Մատան, Սիլվան և Օզիլը տեխնիկայի մեծ վարպետներ են, բայց նրանցից ոչ ոք չունի այն տեմպը, ինչ` Մխիթարյանը: Կարծում եմ, հենց դա որոշիչ դեր խաղաց, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» խփեց իր առաջին գոլը «Լեսթերին», ասել է Քարագերը: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր