211652_close_icon
views-count103197 դիտում article-date 14:45 06-02-2017

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Մարտակերտի զորամասից. նորակոչիկներն ասում էին. «Մենք ամենքս Արցախի բանակի մի սպա ենք ու Ռոբերտ Աբաջյան»

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտակերտի N զորամասում ծառայող զինվորների ու նորակոչիկների ծնողները կարող են հպարտանալ, որ իրենց զավակներից ամեն մեկը մի «Առյուծ Մհեր է», մի «Սասնա Դավիթ», «Սպարապետ Վազգեն», «Մոնթե», «Չաուշ» ու «Անդրանիկ»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն իրենց բարեմաղթանքներն էին փոխանցում ծնողներին, հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին ու բարեկամներին՝ ասելով. «Մենք այստեղ՝ սպա ու զինվոր, ամեն մեկս մի բռունցք ենք։ Դուք հանգիստ կարող եք ձեր գլուխները դնել բարձին։ Ճիշտ է, թշնամին նենգ է ու ցանկացած պահի փորձում է ոտնձգություն կատարել մեր սահմանների նկատմամբ, բայց, հավատացեք, նա արժանի հակահարված է ստանում ու կստանա, ինչպես որ տեղի ունեցավ Ապրիլյան քառօրյայի ժամանակ։ Մենք գիտենք, որ այս զորամասում են ծառայել նաև քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված մեր առյուծ-զինվոր սպաներն ու տղերքը։ Մենք բոլորս՝ սպա ու զինվոր, հավատացնում ենք ձեզ, որ ոչ մի հողերի հանձնում չկա։ Էդ ամենը որոշ դեմագոգների վառ երևակայությունն է։ Ի՞նչ հողերի հանձնման մասին է խոսքը, երբ գրեթե բոլոր պոստեր շաբաթը մի անգամ այցելում է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ու այդ այցերը հիմնականում լինում են անակնկալ։ Էս պոստերի համար Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն ասել է. «Էս պոստը հանձնողի մերը...»։ Ու մենք գիտենք՝ դա միայն իրեն վստահված պոստի համար չի ասել, այլ ամբողջ պոստերի։ Այնպես որ, ժողովուրդ ջան, դուք մեր թիկունքը լավ պահեք, մենք առաջնագիծը կպահենք ու կպահենք»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 242+
242+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր