211652_close_icon
views-count2528 դիտում article-date 13:23 06-02-2017

ՀԱԿ-ը ընտրությունների օրը հակասահմանադրական ճանաչելու համար ստորագրահավաք է նախաձեռնել

Այսօր մեկնարկեց ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը: Փետրվարի 6-9-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 155 հարց, 33 միջազգային պայմանագիր: Իսկ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր: ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների օրը հակասահմանադրական ճանաչելու համար ստորագրահավաք նախաձեռնելու մասին: Վերջինս նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելու համար հարկավոր է 27 ստորագրություն: «Մեր կարծիքով ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու հրամանագիրը հակասում է Սահմանադրության մի քանի նորմերին: Ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ: Ճիշտ է, իշխանությունը ի դեմս Դավիթ Հարությունյանի, ներկայացրել է հակադարձ փաստարկները, բայց հիմքերը, որոնք առկա են, թույլ են տալիս դիմել Սահմանադրական դատարան: Թող ՍԴ-ն որոշի՝ ով է ճիշտ»,- մանրամասնեց Լևոն Զուրաբյանը՝ կոչ անելով քաղաքական ուժերին միանալ նախաձեռնությանը, որպեսզի ընտրությունների օրինականությունը կասկածի տակ չդրվի: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց ՀՀ Նախագահի տեսակետը, որ ապրիլի 2-ին ընտրություններ անցկացնելը սկզբունքային չէ, և քաղաքական բոլոր ուժերի համաձայնության դեպքում իրենք պատրաստակամ են վերանայելու նշանակված օրը:

Նմանատիպ նյութեր