211652_close_icon
views-count2232 դիտում article-date 15:37 06-02-2017

Թրամփը համաձայնվել է հանդիպել ՆԱՏՕ-ի անդամների հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տվել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների հետ հանդիպելու իր համաձայնությունը, հաղորդում է BBC-ն։ Այսպիսով, հանդիպումը կկայանա այս տարվա մայիսին։ Այդ մասին հայտնել է կառույցի ղեկավար Յենց Սթոլթենբերգը։ Հիեցնենք, որ Թրամփը մեկ անգամ չէ, որ ՆԱՏՕ-ն անվանել է հնացած ռազմական միություն և կորցրել իր դերն ու կարևորությունը միջազգային հարթակներում, ինչպես նաև ընդգծել՝ արդյո՞ք արժի, որ ԱՄՆ-ն օգնության ձեռք մեկնի կառույցի այն անդամ պետություններին, որոնք անհրաժեշտ բյուջեին դրամական փոխանցումները չեն կատարում։

Նմանատիպ նյութեր