211652_close_icon
views-count11831 դիտում article-date 12:15 06-02-2017

Դավիթ Տոնոյանը նշանակվեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»: Նախագահի մեկ այլ հրամանագրով Դ. Տոնոյանը նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար։ Համապատասխան հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար»:

Նմանատիպ նյութեր