211652_close_icon
views-count3799 դիտում article-date 13:07 06-02-2017

Միացյալ Նահանգները շատ սխալներ է գործել. Դոնալդ Թրամփ

Միացյալ Նահանգները բազմաթիվ սխալներ է թույլ տվել, որոնց արդյունքում մեծ թվով մարդիկ են զոհվել։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է Ria Novosti-ն։ Թրամփն այդ փաստին անդրադարձել է այն բանից հետո, երբ հաղորդավարը բարձրացրել է ՌԴ նախագահի նկատմամբ Թրամփի տածած հարգանքը։ Լրագրողը Պուտինին անվանել է մարդասպան, ինչից հետո Սպիտակ Տան ղեկավարն ասել է. «Մեր երկիրն էլ այդքան անմեղ չէ։ Եկեք տսնենք, թե ինչ ենք արել։ Թույլ ենք տվել մեծ թվով սխալներ։ Օրինակ, ես ինքս ամենասկզբից էլ դեմ եմ հանդես եկել իրաքյան պատերազմի դեմ»։ Ի պատասխան՝ հաղորդավարն ասել է, որ դրանք սխալներ են եղել, այլ ոչ մարդասպանություններ։

Նմանատիպ նյութեր