211652_close_icon
views-count6866 դիտում article-date 09:18 06-02-2017

Թուրքիայի արևմուտքում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևմտյան՝ Չանաքալլե նահանգում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Aanadolu գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների հետևանքների չեզոքացման հարցերով վարչությանը։ Վերջինի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում՝ Այվաջիք շրջանում, կազմել է 5.3 մագնիտուդ։ Այն գրանցվել է տեղի ժամանակով ժամը 06։51-ին։ Հիպոկենտրոնը գտնվել է 9.25 կմ խորության վրա։ Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ վարչությունըչի հայտնում։

Նմանատիպ նյութեր