211652_close_icon
views-count5210 դիտում article-date 21:09 05-02-2017

Լուվրում տեղի ունեցած միջադեպի հեղինակը Եգիպտոսի քաղաքացի է

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցներն ու պարբերականները, Լուվրում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ձերբակալված անձը Եգիպտոսի քաղաքացի է։ Այս մասին հայտարարել են Ֆրանսիայի իշխանությունները։ Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնիովը ահաբեկչություն է անվանել Լուվրում տեղի ունեցած միջադեպը։ Հիշեցնենք, որ Լուվրի մոտակայքում ֆրանսիացի զինվորականը վիրավորել է մի տղամարդու, ում ձեռքին եղել է դանակ և ով պատրաստվում էր մտնել պատկերասրահ։

Նմանատիպ նյութեր